Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 
  • Կրքերը դեռ լրիվ չմարած

    Կրքերը դեռ լրիվ չմարած

    02.03.2013| 13:49
    Փետրվարի 26-ին կայացած արքայական գավաթի կիսաեզրափակիչ պատասխան խաղի «Բարսելոն»-Մադրիդի «Ռեալ» հանդիպման կրքերը դեռ լրիվ չմարած` ֆուտբոլային աշխարհին սպասում է նոր փոթորիկ` երկրի առաջնության շրջանակում այսօր «Սանտյագո Բերնաբեուում» մադրիդցիներն ընդունում են կատալոնյան ակումբին:
  • Հանդիպման վայրը` Մադրիդ, օրը` մայիսի 18

    Հանդիպման վայրը` Մադրիդ, օրը` մայիսի 18

    01.03.2013| 12:47
    Վե՛րջ: Արքայական գավաթի կիսաեզրափակչի պատասխան երկրորդ խաղն էլ է ավարտված, երկրորդ անհայտն էլ է հայտնի: Այսպիսով` մայիսի 18-ին Իսպանիայի թիվ մեկ քաղաքում, գավաթային թիվ մեկ խաղում միմյանց հետ կմրցեն մադրիդյան երկու թիմեր` «Ռեալն» ու «Աթլետիկոն»: Քանի որ մինչ այդ երկրի առաջնությունում էական փոփոխություններ, համոզված եմ, չեն լինի, հետևաբար այդ օրը գավաթը վիճարկողները բոլոր դեպքերում լինելու են Իսպանիայի առաջնության երկրորդ և երրորդ թիմերը: Այդ եզրափակիչում, այո, նորից կխոսվի ու հիմնովին կխոսվի «Բարսելոն»-«Ռեալ» կիսաեզրափակչի դրամատիկ երկու հանդիպումների մասին, կլինեն խոր ափսոսանքի լիքը նոստալգիկ շեշտադրումներ` փարիսեցիության ակնհայտ դրսևորումներով, զի եթե իսպանական ու համաշխարհային ֆուտբոլի երկու գրանդները հանդիպեին եզրափակիչում, այնքան սպասված էլ կլասիկոները մեկով պակաս կլինեին: ՈՒրիշ շատ բաներ էլ մեկով ու մեկից անհամեմատ մեծ միավոր չափով պակաս կլինեին, սակայն եկեք վիճակագրական գործակալության գործառույթներ չվերցնենք մեր համեստ ուսերին:
  • Մովսիսյանը հաղթանակ է բերում «Սպարտակին»

    Մովսիսյանը հաղթանակ է բերում «Սպարտակին»

    28.02.2013| 17:00
    Ռուսաստանի վերսկսվող առաջնությանը նախապատրաստվող «Մոսկվայի «Սպարտակը» մրցամարտ է ունեցել նորվեգական «Ռոսենբորգի» հետ: Հանդիպմանը մասնակցել է վնասվածքներից ամբողջովին բուժված Յուրա Մովսիսյանը, ով խաղադաշտ է ելել թիմի մեկնարկային կազմում եւ վաթսունվեց րոպե մասնակցել խաղին:
  • «Ռեալը» դուրս եկավ եզրափակիչ

    «Ռեալը» դուրս եկավ եզրափակիչ

    27.02.2013| 10:58
    Իսպանիայի արքայական գավաթի խաղարկության շրջանակներում Բարսելոնում կայացավ կիսաեզրափակչի պատասխան խաղը: Մադրիդցիները համոզիչ հաղթանակ տարան 3:1 հաշվով: «Ռեալից» երկու գոլի հեղինակ է դարձել Քրիշտինաու Ռոնալդուն, երրորդը Վարանի ակտիվում է:
  • Եռյակն անփոփոխ է

    Եռյակն անփոփոխ է

    26.02.2013| 14:12
    Սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթելով «Պեսկարային»` «Լացիոն» Իտալիայի առաջնությունում իրեն վերադարձրեց աղյուսակի երրորդ հորիզոնականը: Այժմ այն չորրորդ տեղում գտնվող «Միլանից» առաջ է երկու միավորով:
  • «Տոտենհեմը» բարձրացավ երրորդ հորիզոնական

    «Տոտենհեմը» բարձրացավ երրորդ հորիզոնական

    26.02.2013| 14:09
    Անգլիայի առաջնության քսանյոթերորդ տուրում հաջողությամբ օգտվելով «Չելսիի» պարտությունից (հյուրընկալվելով «Մանչեստր Սիթիին»` զիջել էր 2:0 հաշվով)` «Տոտենհեմն», ի հաշիվ արտագնա խաղում «Վեստ Հեմի» նկատմամբ տարած հաղթանակի (3:2), մրցաշարային աղյուսակում երկու միավորով շրջանցեց լոնդոնցիներին ու բարձրացավ երրորդ հորիզոնական:
  • Սով է, բարեկամներս, սով է

    Սով է, բարեկամներս, սով է

    26.02.2013| 13:14
    Չէ, խնդիրը ձյան պակասի մեջ չէ: Ինչ` ինչ, մեզանում այդ բարիքի առատություն է (բարիք եմ ասում, եթե տունը ջեռուցելու խնդիր չունեք): Երկրում ձյուն կա, անգամ հարկ եղածից հավանաբար շատ ավելի, թե չէ գրեթե ամեն օր լրատվամիջոցները չէին գրի հանրապետության մայրուղիների անցանելիության կամ խցանված լինելու մասին: Իսկ ձյունը, ինքներդ էլ հրաշալի հասկանում եք, եթե գալիս է, միայն մայրուղիների վրա չի գալիս: Ինչու ձյունը հիշեցի՞:
  • Լարվածությունը  գնալով մեծանում է

    Լարվածությունը գնալով մեծանում է

    26.02.2013| 13:09
    «Բարսելոնի» հետ հեռակա մրցավազքում որքան էլ Մադրիդի «Ռեալը» երկրի չեմպիոնության հաշվով իր ծրագրերը «կոլոլել», դրել է դարակի մեջ, այդուհանդերձ իրեն չի կարող թույլ տալ այնպիսի մեծ շռայլություն, որպիսին մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն էլ զիջելն է: Դա ավելի քան պարզորոշ երևաց «Դեպորտիվոյի» հետ հանդիպումում:
  • Ո՞ւմ է վիճակված դուրս գալ եզրափակիչ

    Ո՞ւմ է վիճակված դուրս գալ եզրափակիչ

    25.02.2013| 20:21
    Լույս չորեքշաբթի «Կամպ Նոուում» կկայանա արքայական գավաթի «Բարսելոն»-Մադրիդի «Ռեալ» կիսաեզրափակչի պատասխան խաղը: Ինքնին հասկանալի է, որ հանդիպման բացառիկությունը պայմանավորված չէ միայն գավաթային լինելու բնույթով:
  • Բավարարվեցին չորրորդ տեղով

    Բավարարվեցին չորրորդ տեղով

    22.02.2013| 13:08
    Թեհրանում ավարտվեց հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում էին աշխարհի տասը լավագույն ընտրանիները: Ռուսաստանի (2:5), Բուլղարիայի (7:0), Բելառուսի (5:2), Կորեայի (5:2) հավաքականների հետ ընդգրկված լինելով նույն խմբում` մեր ընտրանին այս փուլում հանգրվանել է երկրորդ հորիզոնականում ու հնարավորություն ստացել երրորդ տեղի համար պայքարելու Թուրքիայի հավաքականի հետ: Ցավոք, մեր տղաները յոթ գոտեմարտից կարողացել են հաղթել միայն մեկում` ընդհանուր 1:6 հաշվով զիջելով մրցակցին, զիջելով նաև մրցանակային երրորդ տեղը: